14-10-2024 | 14:26
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նա այս մասին ասել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում:
«Երեկ անհանգստացնող լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ զինված բախումների պատճառով առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը վատթարացել է։ Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար՝ ի շահ մարդկանց և ի շահ մարդկային արժանապատվության հարգման», — ասել է Հռոմի պապը։