17-01-2025 | 19:30
«Վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ն հայտնել է, որ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, կան զոհեր։