15-10-2024 | 14:11
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր մեկնաբանության մեջ նշել է, որ Կուրսկի ատոմակայանի անվտանգության խաթարումը հղի է Եվրոպայում լայնածավալ տեխնածին աղետով։
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։
Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել։
Բացի դրանից, Կիևի նման գործողությունները ոչ միայն ուղղակի սպառնալիք են ստեղծում ատոմակայանների համար, այլև խաթարում են միջուկային անվտանգության և ֆիզիկական միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի դրույթները, որոնք 2022 թվականին ձևակերպել է գործակալության ղեկավար Գրոսսին։
Ամբողջ միջազգային հանրությունը պետք է հասկանա՝ ինչ վտանգ է ներկայացնում Կիևի նեոնացիստական ռեժիմը եվրոպական մայրցամաքի համար։
Ամբողջ տարածաշրջանները և ամբողջ միջազգային հանրությունը ահաբեկելու և ահաբեկչայն դիմելու փորձերը պետք է համատեղ ջանքերով վճռականորեն ճնշվեն»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։