07-10-2024 | 13:51
Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության վայրում օպերատիվ շտաբ է անցկացրել։ Նա հայտնել է, որ դահլիճի ապամոնտաժումը, որտեղ հրդեհից հետո մասամբ փլուզվել են առաստաղները, տեղի կունենա ամբողջ օրը: Ժամը 10: 00-ին կհրապարակվի զոհվածների ցուցակը, որոնց հաջողվել է նույնականացնել: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 60 մարդ, գրում է kommersant.ru-ն:
«Մոսկվայի և Մոսկվայի մարզի հիվանդանոցներում գտնվողների ցուցակները հստակեցվում են։ Այս պահին հայտնի է 115 հոգու մասին, այդ թվում՝ 5 երեխա: Տեղեկատվություն ստանալուն պես մենք կճշտենք ցուցակները»,-Telegram-ում գրել է պարոն Վորոբյովը: Նա հավելել է, որ փրկարարները շարունակում են աշխատանքները հրդեհի վայրում:
Երեկ՝ մարտի 22-ին, կամուֆլյաժով մի խումբ անհայտ անձինք «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում ավտոմատ զենքից կրակոցներ են արձակել: Շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, դահլիճի տանիքը փլուզվել է։ Գիշերը ԱԻՆ-ը հրապարակել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը, որում 99 մարդ կա: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ: