08-10-2024 | 13:49
Ընկերներ, գնդապետ Ջալավյանը, նույն ինքը՝ բոլորիդ հայտնի Քյոխը, խնդրել է ձեզ փոխանցել, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել՝ խնդրելով և պահանջելով իր անունից կամ իր մասին կեղծ և առհասարակ նյութեր չտեղադրվեն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կապվելու եղանակը, վայրը, ժամը և այլն, չեմ կարող հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը:
Ըստ այս հրապարակման՝ պարզ է դառնում, որ լրատվամիջոցներում տեղ գտած «փոքրիկ հարցազրույցները» Քյոխի հետ կեղծ են եղել։