
25-03-2025 | 13:35
Land Rover-ը վերադրաձնում է Freelander-ը: Միայն դա կլինի ոչ թե հավաք քրոսովեր, ինչպես դա եղել է 1997-2015 թվականներին, այլ բյուջետային էլեկտրական մեքենաների շարք չինական Chery ավտոարտադրողի հարթակում, գրում է Drom.ru-ն։
Freelander էլեկտրական մեքենաները նախատեսվում է արտադրել Chery Jaguar Land Rover համատեղ ձեռնարկության՝ արևելյան Չինաստանի Չանգշու քաղաքի գործարանում, որտեղ այսօր հավաքվում են Land Rover Discovery Sport-ը, Range Rover Evoque-ը և Jaguar E-Pace-ը, իսկ Չինաստանի ներքին շուկայի համար՝ նաև երկարացված անվաբազայով Jaguar XF և XE սեդանները:
Սկզբում Freelander-ը միայն Չինաստանում կվաճառվի՝ ապագայում ստեղծվելիք առանձին դիլերային ցանցի միջոցով։ Հետագայում գործընկերները համատարած արտահանման վրա են ապավինում։
Բրիտանական և չինական ընկերությունները համատեղ կնախագծեն Freelander էլեկտրական մեքենաները։ Բրենդի առաջնեկը պետք է լինի առջևի քարշակով, ունիվերսալ թափքով մոտ 4,5 մետր ընդհանուր երկարությամբ հինգ տեղանոց զանգվածային սեգմենտի քրոսովեր։
Հայտնի չէ, թե մոտավորապես երբ կթողարկվեն Freelander առաջին էլեկտրական մեքենաները, քանի որ ծրագրերը դեռ կազմված չեն, գործընկերները սոսկ մտադրությունների արձանագրություն են ստորագրել։