
25-03-2025 | 13:35
Թբիլիսիում ցուցարարները ճեղքել են խորհրդարանի արտաքին պարագծում տեղադրված երկաթե ցանկապատերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ իրավապահները սկսել են բերման ենթարկել երկաթյա ցանկապատերի միջով անցած ցուցարարներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին: