14-10-2024 | 14:26
ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին գրավոր տեղեկացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:
Ըստ էության ստացվում է, որ Լավրով-Բայրով- Միրզոյան հնարավոր հանդիպումը չի կայանա։