
10-07-2025 | 15:36
Ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությունը հաշվի առնելու, կհանգեցնի լիակատար քաոսի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Իրանին Իսրայելի հասցրած հարվածները։
«Եթե յուրաքանչյուր երկիր ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն այնպես մեկնաբանի, թե «ես ինքս եմ որոշում, երբ կիրառել այդ իրավունքը, և չեմ ուզում հաշվի առնել ՄԱԿ-ի Կանոնադրությունը», դա, իհարկե, կլինի ոչ թե աշխարհակարգ, այլ լիակատար քաոս»,- ասել է նա ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։
www.news.am