19-01-2026 | 15:19
Այսօր՝ օգոստոսի 23-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև, հաղորդում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
«Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ, որը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 22-ին Աստրախանում և բարձր են գնահատել հանդիպման արդյունքները։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
www.news.am