22-01-2025 | 14:32
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին՝ գրոհայինների հարձակումները հետ մղելու գործում:
«Ռազմական առումով Ռուսաստանն աջակցում է սիրիական բանակին՝ օդատիեզերական ուժերի օգնությամբ, որոնք տեղակայված են Հմեյմիմ ավիաբազայում: Եվ մենք օգնում ենք սիրիական բանակին հետ մղել ահաբեկչական հարձակումները», - ասել է Լավրովը:
Նոյեմբերի 27-ին մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մեջ մտնող ուժերը խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների վրա։ Գրոհայինները գրավել են Հալեպը և նրա շրջակայքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։ Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գրավել են նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն է։
www.armenpress.am