08-12-2024 | 15:58
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է 2024 թվականի դեկտեմբերին այցելել Մալթա՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով, հայտնել էհ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Վեդոմոստի-ն:
Նշվում է, որ սա ՌԴ ԱԳ նախարարի առաջին այցն է ԵՄ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։
Վերջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը ԵՄ տարածքում եղել է 2021-ին, երբ Ստոկհոլմում մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը։
www.azg.am