
16-06-2025 | 15:15
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ իր աշխատանքային այցը սկսել է «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով:
Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Այնուհետև նախարարը պետք է գնա հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը չի ուղեկցում ՌԴ արտգործնախարարին։
www.aysor.am