
18-06-2025 | 15:35
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրաժարվելով այցի վերաբերյալ որևէ մանրամասն հայտնել:
Ավելի վաղ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Ամսաթվի վերաբերյալ ԱԳՆ-ն կծանուցի այցին ավելի մոտ ժամկետում։
www.tert.am