
10-07-2025 | 15:36
Այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների զանգվածային հարվածի հետևանքով վիրավորվել է 19 մարդ, որոնցից 14-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է NewVoice.ua-ն:
Ռուսական հարձակումը բազմաթիվ հրդեհների պատճառ է դարձել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ վնասվել են բնակելի շենքեր, կրթական և բժշկական հաստատություններ, ոչ բնակելի շենքեր, մեքենաներ, պահեստներ և այլն։ Լրատվամիջոցները հայտնում են նաև Կիևի ներսում երկաթուղային գծերի վնասման մասին։ Reuters-ը լուսանկարներ է հրապարակել Կիևից:
www.tert.am