
25-03-2025 | 13:35
Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից, որը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը և պետք է շարունակենք ճնշում գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերին աջակցութուն ցուցաբերելու և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար»,- նշել է նա: