CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ172

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը՝ լրագրողների ազատազրկման պատճառ. «Գեղարդ» հիմնադրամ

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը՝ լրագրողների ազատազրկման պատճառ. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում կոռուպցիոն բացահայտումների լուսաբանող 7 անկախ լրագրողների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումներին և ազատազրկումներին:

«Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ 

Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։  

Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններըկատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։

ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ լրատվական կայք համարվող «AbzasMedia»-ի լրագրողների ու աշխատակազմի նկատմամբ հունիսի 20-ին կայացված դատավճիռներին։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն «AbzasMedia»-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըին, ինչպես նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադային դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան դատապարտվել են 8 տարվա, իսկ փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը՝ 7,5 տարվա ազատազրկման։ 

«AbzasMedia»-ի լրագրողները ձերբակալվել էին դեռևս 2023 թվականի վերջին, իսկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադան՝ 2024 թվականի մայիսին։ Թեև «AbzasMedia»-ն հայտարարել է, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն իրենց աշխատակիցը չէ և իրենց հետ առնչություն չունի, սակայն Մեհրալըզադան ձերբակալվել է նույն գործի շրջանակներում։ Լրագրողը նշել է, որ իրեն հետապնդում են «Ազատություն» ռադիոկայանում իր կատարած տնտեսական հետաքննությունների համար։ «Դատախազությունն ինձ նաև «AbzasMedia»-ի աշխատակցի պաշտոնում է «նշանակել»՝ իբր թե ես այնտեղ տնտեսական փորձագետ եմ եղել, աշխատել եմ գրասենյակում։ Այս երկու պնդումներն էլ կեղծ են»,- հայտարարել է լրագրողը։

Ձերբակալվածները մեղադրվել են «արժույթի մաքսանենգության», «փողերի լվացման», «հարկերից խուսափելու» և «փաստաթղթերի կեղծման» մեջ։

Վերջիններս չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են՝ կապված կոռուպցիային առնչվող իրենց հետաքննությունների հետ։ Մասնավորապես՝ հետաքննությունն «առնչվում է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմին հաջորդած վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև՝ պետությանը փոխկապակցված ընկերությունների ապօրինի ֆինանսական ցանցերի մասին հաղորդումներին։

«․․․Այն երկրներումորտեղ օրենքի գերակայությունն ու դատարանների անկախությունը չեն հարգվումդատական գործընթացները ոչ այլ ինչ ենքան բռնապետական իշխանությունների կեղծ ժպիտ»,-դատավարության ժամանակ իր եզրափակիչ խոսքում հայտարարել է Մեհրալըզադան՝ ավելացնելով, որ կայացված դատավճիռը չի լինի դատավորներինը, այլ նրանց, ովքեր հրամայել են ձերբակալել։

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումներին ու վերջին դատապարտումներին արձագանքել և առավել կոշտ հայտարարություններով են հանդես եկել միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ ևս։

«AbzasMedia»-ի դեմ գործն օրինակ է այն ամենի, թե ինչպես է Ադրբեջանի դատական համակարգը՝ որպես զենք, օգտագործվում երկրում անկախ լրագրությունը լռեցնելու համար»,-նշված է Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանում քաղաքական ճնշումներն աղաղակող են, սակայն միջազգային հանրությունը միասնական, սկզբունքային դիրքորոշում չունի։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը նույնպես դատապարտել է դատարանի որոշումը՝ նշելով, որ «այն իշխանությունների կողմից անկախ մամուլի նկատմամբ համակարգված ճնշման խորհրդանիշ է»։

«Իշխանությունները մտադիր են երկրում վերացնել անկախ լրագրության մնացորդները»,-այսպես է ներկայացրել Ադրբեջանում ազատ խոսքի և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն (CPJ)։

«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը (IPI) ևս, դատապարտելով կայացված դատավճիռները, հայտարարել է, որ լրագրողների միակ «հանցանքը» եղել է կոռուպցիոն լայնածավալ գործարքներում Ադրբեջանի իշխող էլիտայի ներգրավվածության բացահայտումը։

Ըստ «Լրագրողների միջազգային միության» (IFJ) հայտարարության՝ լրագրողների բանտարկությունն իշխանությունների վրեժն է՝ իշխանամերձ շրջանակների մասնակցությամբ կոռուպցիոն բացահայտումների համար։

Միջազգային կազմակերպություններն անդրադարձել են նաև ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդովին, ում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 23-ին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Սամեդովը մեղադրվել է պետական դավաճանության մեջ, մասնավորապես՝ իբր համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ։ Սամեդովն ու պաշտպանները հերքել են մեղադրանքը՝ պնդելով, որ ձերբակալության իրական պատճառն ակտիվիստի խաղաղասիրական ու հակապատերազմական հոդվածներն են, «ու դա իր արտացոլումն է գտել դատական գործի նյութերում»։

Համաձայն «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի (CPJ)՝ 2024 թվականի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանը բանտարկված լրագրողների թվով աշխարհի վատագույն ցուցանիշ ունեցող երկրների թվում 10-րդն է։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանում մամուլի ազատության ցուցանիշը հետզհետե նահանջում է։ Ըստ կազմակերպության Մամուլի ազատության ցուցանիշի՝ 2024 թվականին Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում 164-րդ տեղն է զբաղեցրել, 2025 թվականին՝ 167-րդը։

«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» ՀԿ-ի կողմից հունիս ամսին հրապարակված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ազատազրկված լրագրողների և բլոգերների թիվը 29 է։ Եվրոպայի խորհրդի՝ «Լրագրողների անվտանգության հարթակի» տվյալներով՝ ներկայումս ազատազրկված լրագրողների թիվը հասնում է 36-ի։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում՝ 2001 թվականից՝ Ադրբեջանի այդ կազմակերպությանն անդամակցելուց ի վեր:

Չնայած միջազգային արձագանքներին ու կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային պարտավորություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Մինչ միջազգային կառույցները բավարարվում են միայն մտահոգություն արտահայտող հայտարարություններով, Բաքուն էլ ավելի սանձարձակ է դառնում իր գործողություններում՝ խստացնելով վերահսկողությունն ազատ խոսքի, քաղաքացիական հասարակության և լրագրողական գործունեության նկատմամբ»:

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր