03-11-2024 | 20:15
ArmSport.am-ը գրում է. ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Արոնյանը պայքարից դուրս է թողել գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերին՝ 1,5:0,5 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ:
Մրցաշարին մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուզան (Ֆրանսիա), Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) և Գուկեշ Դոմմարաջուն (Հնդկաստան):
Մրցաշարի հիմնական նորամուծությունն այն է, որ մասնակիցները խաղում են ժամանակի դասական հսկողությամբ:
Նշենք՝ Ֆիշերի պատահական շախմատը / Ֆիշերի շախմատը (անգլ. Fischerandom Chess) շախմատի տեսակ է, որը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։
Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, բայց խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի սահմանափակումներով։ Փոփոխված են փոխատեղման կանոնները։