CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ122

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն

Հ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ ասաց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

Նա ընթերցեց նախաձեռնության միասնական հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի կառավարությունից եւ միջազգային հանրությունից պհանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի եւ պատմական հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի եւ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումների համաձայն երաշխավորել Արցախում մեր հոգեւոր մշակութային ժառանգության հանրային եւ մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններումԱդրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից:

Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:

Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը մի կողմից բավարարեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, մյուս կողմից նպաստեն արտագաղթի կանխմանը, միասնության ապահովմանն ու ինքնության պահպանմանը:

ՀՀ-ում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման եւ իրավունքների պաշտպանության համար: Ըստ այդմ, առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով։

Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը` սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցում կառուցապատման աշխատանքներին։

Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ` հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:

Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի ու առանց գումարի վերադարձի պահանջի` հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը։

Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից եւ հաշվառումից:

Առանց կրճատումների շարունակել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության ծրագիրը մինչեւ տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաեւ 2020 թվականից տեղահանված անձանց:

Ծրագորում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների համար։

Ծրագրում նախատեսել նաեւ համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց եւ Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածություն ապահովելու համար:

Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման:

Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավոետ քննարկումներ կսկսեն եւ հստակ դիրքորոշում կհայտնեն վերոհիշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ»:

Նշենք, որ արցախցիներն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը, ըստ նրանց, «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։

  • Լրահոս
  • Close
Մեկնարկում Է Թատերահամերգային Կազմակերպությունների Թատերաշրջանի Բացումը

09-09-2024 | 11:20

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը
Կկայանա Համերգ՝ Նվիրված Հհ Ժողովրդական Արտիստ Գեղունի Չթչյանի Հոբելյանին

09-09-2024 | 09:56

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին
Սատուրնը Հայտնվում Է Արևի Հետ Առճակատման Կետում Եւ Ավելի Պայծառ Ու Մեծ Տեսք Է Ունենում

09-09-2024 | 09:34

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում
Առաջին Անգամ Հայերեն Են Թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի Եւ Ուաժդի Մուաուադի Պիեսները

09-09-2024 | 09:27

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները
Մահացել Է Ալեքսանդր Մասլյակովը

09-09-2024 | 09:22

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
«Զանգեզուրի Միջանցքի» Ռազմական Ճանապարհով Բացումը Բացառվում Է. Բաքվում Իրանի Նախկին Դեսպան

08-09-2024 | 15:45

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան
Իրանի Նախագահը Ցանկանում Է Տեղափոխել Մայրաքաղաքը

08-09-2024 | 11:29

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
Ի՞Նչ Կարելի Է Հակադրել Ալգորիթմին

07-09-2024 | 18:30

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին
Բnղnքի Ակցիաներ՝ Ֆրանսիայում. Նոր Վարչապետի Նշանակումը Դժգոհության Ալիք Է Բարձրացրել

07-09-2024 | 17:52

Բnղnքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. նոր վարչապետի նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել
Մահացել Է Էդվարդ Բալասանյանը

07-09-2024 | 17:44

Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Հայաստանը Հետ Է Կանչել Պուտինի «Ձերբակալման» Մասին Ստորագրությունը

07-09-2024 | 15:05

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը
Մարգարիտա Սիմոնյանը Դատի Կտա Bbc-Ին

07-09-2024 | 13:42

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին
Հայ Առաքելական Եկեղեցին Այսօր Նշում Է Նիկիայի Սուրբ Ժողովի 318 Հայրապետների Հիշատակության Օրը

07-09-2024 | 10:56

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Իրանը Ռդ-Ին Զգուշացնում Է «Զանգեզուրի Միջանցքի» Հարցում Ադրբեջանի Կողքին Չկանգնել. Ինչ Է Դա Նշանակում. The Guardian

07-09-2024 | 10:54

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Թուրքիայի Ընդդիմադիր Կուսակցությունը Հիշատակել Է Հայերի Նկատմամբ Կատարված Վայրագությունները

07-09-2024 | 08:27

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները

Նմանատիպ լուրեր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում

Լուրեր

Calendar09-09-2024

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները

Լուրեր

Calendar09-09-2024

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Լուրեր

Calendar09-09-2024

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-09-2024

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Միջազգային լուրեր

Calendar08-09-2024

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Լուրեր

Calendar07-09-2024