14-10-2024 | 14:26
Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության։
Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունից տուժածները: