06-12-2025 | 18:33
Քիչ առաջ քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և 2.5 մլն դրամ գրավ։
Հիշեցնենք, որ մեղադրանք էր առաջադրվել «Սրբազան պայքար»-ի մասնակից 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում Հրայր սարկավագի, Աղվան Արշակյանի, Տիգրան Գալստյանի, Դավիթ Գալստյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի խափանման միջոցները փոխվել են:
www.aysor.am