CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ199

Լոռու մարզի Դեբեդ գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

Լոռու մարզի Դեբեդ գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

Հայաստանի Լոռու մարզի Դեբեդ գյուղում օգոստոսի 24-31-ը կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի հոբելյանական 10-րդ միջազգային փառատոնը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, կցուցադրվի շուրջ 40 ֆիլմ՝ մոտ 20 երկրից, վավերագրական կինոյի ամենատարբեր ժանրերում՝ փորձարարական, մարդաբանական, ազգագրական, անիմացիոն և այլն։ Կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկված է 19 ֆիլմ, որոնց մի մասն արդեն ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում՝ Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Ամստերդամում և այլուր, իսկ մի քանիսն իրենց համաշխարհային պրեմիերան կունենան 10-րդ «Ծիրանի ծառ»-ի շրջանակում։ 

Նշվում է, որ հատուկ արտամրցութային ծրագրերով հարգանքի տուրք կմատուցվի Սերգեյ Փարաջանովին և Շառլ Ազնավուրին՝ նրանց 100-ամյակների կապակցությամբ, իսկ վավերագրական կինոյի հայր, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ֆլաերթիի 140-ամյակի կապակցությամբ կցուցադրվի նրա լեգենդար «Նանուկը Հյուսիսից» կինոնկարը (1922):

Այս տարի փառատոնը կունենա 25-30 տեղացի և արտասահմանցի մասնակից։ Իսկ հաղթողներին կորոշի եռանդամ ժյուրին, որի մեջ այս տարի ներառված են անվանի ֆրանսահայ կինովավերագրող Ժակ Քեբադեանը, որի մի քանի ֆիլմ ևս կցուցադրվի հետահայաց ծրագրի շրջանակում, իրանցի ռեժիսոր Մեհդի Բաղերին և հայ կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։

Ըստ աղբյուրի՝ ցուցադրությունների մեծ մասը տեղի կունենա Դեբեդ գյուղում՝ «Դեբատուն» հյուրատան այգում և գյուղապետարանի գրադարանի դահլիճում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։ 

  • Լրահոս
  • Close
Զախարովան Մեկնաբանել Է Ադրբեջանի Տարածքային Հավակնությունները Հայկական Սյունիքի Նկատմամբ

06-02-2025 | 21:32

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի տարածքային հավակնությունները հայկական Սյունիքի նկատմամբ
Մոսկվան Ավելի Կսերտացնի Իրանի Հետ Համագործակցությունը

06-02-2025 | 21:26

Մոսկվան ավելի կսերտացնի Իրանի հետ համագործակցությունը
Դժվար Է Ասել, Թե Ինչ Նկատի Ուներ Փաշինյանը՝ Ասելով՝ Պարտությունը Թույլ Տվեց Հայաստանին Ինքնիշխան Դառնալ. Զախարովա

06-02-2025 | 21:20

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով՝ պարտությունը թույլ տվեց Հայաստանին ինքնիշխան դառնալ. Զախարովա
Երևանը Չի Կարող Դադարեցնել Հայերի Դեմ Հանցագործությունների Հետաքննությունը Մքդ-Ում․ Օկամպո

06-02-2025 | 15:18

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Ռուսաստանը Պատրաստ Է Ամն-Ի Հետ Բանակցել «Կոշտ Սակարկության Ռեժիմով». Ռյաբկով

06-02-2025 | 13:25

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Ամն-Ում Այսօր Դոնալդ Թրամփի Դեմ Բողոքի Ցույցեր Տեղի Կունենան

06-02-2025 | 12:40

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան
Կառավարությունը Լուծարեց «Կրթություն» Թերթի Խմբագրությունը

06-02-2025 | 12:38

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Իշխանությունը Քաղաքացիական Պատերազմ Է Հրահրում

06-02-2025 | 09:51

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Փաշինյանի Ելույթը՝ Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին (Տեսանյութ)

06-02-2025 | 09:46

Փաշինյանի ելույթը՝ Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Պայմանագիր. Ռուսաստանը Կարող Է Միջուկային Զենք Կիրառել Բելառուսի Դեմ Ագրեսիայի Դեպքում

05-02-2025 | 21:29

Պայմանագիր. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Մասնակցել Է Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին

05-02-2025 | 21:20

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Զելենսկին Խոստովանել Է, Որ Արմեն Սարգսյանի Սպանությունը Կիևի Ձեռքի Գործն Է

05-02-2025 | 21:17

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է
Զելենսկին Պատրաստ Է Բանակցել Պուտինի Հետ

05-02-2025 | 13:38

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Շվեյցարիա

05-02-2025 | 13:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա
Թրամփի Առաջին Հակաիրանական Հուշագիրը. Նա Վերսկսում Է Իրանի Նկատմամբ «Առավելագույն Ճնշման» Քաղաքականությունը

05-02-2025 | 11:48

Թրամփի առաջին հակաիրանական հուշագիրը. նա վերսկսում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը

Նմանատիպ լուրեր