10-11-2025 | 13:49
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Փարիզի Լուվրի թանգարանից թանկարժեք թագի և այլ զարդերի գողության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել, հաղորդում է BBC-ին։
Փարիզի դատախազությունը հայտնել է, որ տղամարդկանցից մեկը ձերբակալվել է Շառլ դը Գոլի օդանավակայանից, երբ պատրաստվում էր մեկնել երկրից։
Նշենք՝ թանգարանը թալանվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակութային հարցերի նախարար Ռաշիդա Դատին, ով այցելել է թանգարան։ Նա նշել էր, որ դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ, և թալանի ընթացքում տուժածներ չեն եղել։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագը նույնպես գողացվել էր։
Le Parisien-ի տվյալներով՝ հանցագործները գողացել են նաև 9 ոսկյա և ջարդված զարդեր Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։
www.tert.am