
13-07-2025 | 18:35
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի առաջին կինը՝ Միրտա Դիաս-Բալարտը, մահացել է 95 տարեկան հասակում։
«Մեծ սիրով շրջապատված՝ մահացավ իմ սիրելի տատիկը՝ Միրտա Դիաս-Բալարտ Գուտիերեսը։ Հրաշալի կինը հեռացավ մեզնից»,- շաբաթ օրը X-ում գրել է նրա թոռը՝ Ֆիդել Անտոնիո Կաստրո Սմիրնովը։
Ինչպես նշում է The Washington Post-ը, կինը մահացել է Մադրիդում։
Միրտա Դիաս-Բալարտի և Ֆիդել Կաստրոյի ամուսնությունը տևել է յոթ տարի՝ 1948-1955 թվականներին զույգը որդի է ունեցել։