07-09-2024 | 18:30
Կանադայում 93 տարեկան հասակում մահացել է իրանահայ գեղանկարիչ, իրանական ժամանակակից արվեստի առաջամարտիկներից Սիրակ Մելքոնյանը, գրում է parstoday.ir-ը:
Մելքոնյանը մեծ թվով ժամանակակից հայ նկարիչների ու քանդակագործների հետ միասին նպաստեց Թեհրանի ժամանակակից արվեստի ցուցահանդեսների զարգացմանը։
Նա և Մարկո Գրիգորյանը եղել են «Նկարիչների և քանդակագործների ազատ խմբի» հիմնադիրներից։
Մելքոնյանը ստեղծագործում էր աբստրակտ ոճում։ Նրա աշխատանքներում պատկերված է բնություն, որը ոչ երևակայական է, ոչ իրական, ոչ մետառեալիստական, ոչ ռեալիստական:
Մելքոնյանի գործերը պահվում են Իրանի և աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում՝ Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Նիավարան պալատի թանգարանում, Սաադաբադ պալատի թանգարանում, Վիկտորիա և Ալբերտ թանգարանում և Լոս Անջելեսի արվեստի թանգարանում։