06-12-2024 | 21:25
Աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի հարձակվող Պելեի մայրը՝ Սելեստե Արանտիսը, մահացել է 101 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Globo պորտալը ։
Արանտիսը մահացել է այս ուրբաթ՝ Սանտոսում։ Նա հիվանդանոցում է եղել ավելի քան մեկ շաբաթ:
Արանտիսի մահվան հետ կապված պաշտոնական հայտարարություն է արել Սանտոս ֆուտբոլային ակումբը, որի համար Պելեն անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։
«Դա 101 տարի ոգեշնչող կյանքի պատմություն էր: Սևամորթ կնոջից, ով կյանքում անվերջ դժվարությունների է հանդիպել հանուն իր ընտանիքի: Հանգչիր խաղաղությամբ, թագուհի: Սանտոսի ժողովրդի ջերմությունը, հիացմունքն ու երախտագիտությունը հավերժ են», - ասված է ակումբի հայտարարության մեջ։
Պելեն (իսկական անունը՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Նա միակ խաղացողն է, ով երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությունը (1958, 1962, 1970): Պելեն մարզական լրատվամիջոցների վարկածով բազմիցս ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվել դարի տարբեր խորհրդանշական հավաքականներում։