CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ140

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը՝ նախագահողի՝ Ադրբեջանի հետ կապերի պատճառով. Օկամպո

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը՝ նախագահողի՝ Ադրբեջանի հետ կապերի պատճառով. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական​​կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝  բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն  իր փորձագիտական ​​կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան  տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։

«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ  է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ  տվյալ վարույթում  հանդես է գալիս որպես կողմ»,-  փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։

Նա հիմնավորում է, որ այդ իրավիճակը հակասում է Վարքագծի կանոնագրքին և ՄԱԿ-ի  մյուս  կանոնակարգին, որոնք պահանջում են ինքնաբացարկ, երբ ֆինանսական շահերը համընկնում են ՄԱԿ-ի գործառույթների հետ.  «Յուդկիվսկայի անկարողությունը՝ բացահայտելու այս դերը կամ ձեռնպահ մնալու կապված վարույթներից , հանդիսանում է WGAD-ի աշխատանքային մեթոդների 5-րդ կետի խախտում, որը նախատեսում է ինքնաբացարկ շահերի բախման դեպքերում»։

Օկամպոն նաև նշել է Գաննա Յուդկիվսկայի ամուսնու՝  կոռուպցիայի մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործչի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ անձնական և քաղաքական կապերի մասին:

«Այս հանգամանքների լույսի ներքո, հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի Կարծիք № 46/2024-ը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը WGAD-ի կողմից կմշակվի նորից՝ de novo հիմունքներով»,-եզրակացությունում նշում է Օկամպոն:

Ըստ նրա՝ թափանցիկության և հաշվետվողականության համար, և նկատի ունենալով, որ վտանգի տակ է Աշխատանքային խմբի հեղինակությունը, խումբը  կարող է հրապարակավ պատասխանել այս մեղադրանքներին: «Առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը, ով է ծառայել որպես գործի զեկուցող և ինչպես են նրանք ընտրվել, արդյոք դոկտոր Յուդկիվսկան երբևէ բացահայտել է Աշխատանքային խմբի անդամներին և OHCHR անձնակազմին, որ իր իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության շահերը, և, եթե այդպիսի բացահայտում կատարվել է, արդյոք Աշխատանքային խումբն  անտեսել է այս շահերի բախումը՝ նրան հնարավորություն տալով մասնակցել Ադրբեջանին վերաբերող գործերին»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Դատական Իշխանության Համակարգային Կոռուպցիայի Հերթական Դրսևորումը․ Anticor-Ի Հատուկ Հետազոտությունը

15-11-2025 | 17:18

Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը
Մենք Այս Ամենը Քմծիծաղով Ենք Տանում Եւ Սրանից Միայն Կոփվում Եւ Ուժեղանում Ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» Քկհ-Ից

15-11-2025 | 17:14

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Եկեղեցականներն Ու Հավատացյալները Գիտակցում Են՝ Սա Ժամանակավոր Փորձություն Է

15-11-2025 | 17:11

Եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է
Սամվել Կարապետյանի Գործով Գործընթացը Ողջ Աշխարհում Ամենաարագընթացն Է․ Մելոյան

15-11-2025 | 13:21

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան
Ինչու Է Հհ–Ն Արաքս Գետի Պատնեշի Նախագիծը Համաձայնեցնում Թուրքիայի Հետ․ Ագն–Ի Պատասխանը

15-11-2025 | 13:20

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Մեր Հայրենակիցների Վերադարձը Հնարավոր Եմ Համարում Հենց Ամն Միջնորդությամբ, Իսկ Այդ Միջնորդությունը Փաստացի Մսխվում Է Այսօր. Ադրբեջանագետ

14-11-2025 | 15:44

Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ
Վազգեն Սաղաթելյանը Եւս Ձերբակալվեց

14-11-2025 | 14:38

ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Մենք Պետք Է Միմյանց Աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի Եւ Վրաստանի Համար Կարևոր Հարցերում. Վրաստանի Խորհրդարանի Խոսնակ

14-11-2025 | 14:26

Մենք պետք է միմյանց աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար կարևոր հարցերում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Փաշինյանը Չպետք Է Որոշի` Ով Տեղ Ունի Աժ-Ում, Ով Չունի, Ամեն 3-Րդը Նրան Դավաճան Է Համարում Հհ-Ում. Մամիջանյան

14-11-2025 | 14:25

Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան
Tripp  Նախագիծը Ունենալու Է Երկաթուղի, Գազամուղ, Նավթամուղ, Ճանապարհներ. Փաշինյանը Նշեց, Թե Որտեղով Են Դրանք Անցնելու

14-11-2025 | 14:00

TRIPP նախագիծը ունենալու է երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ. Փաշինյանը նշեց, թե որտեղով են դրանք անցնելու
Երևանում Կանցկացվի Մշակութային Ոլորտի Զարգացմանը Միտված Asa Forum 2025-Ը

14-11-2025 | 13:53

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը
Իրականում Գերիները Հայաստանի Քաղաքական Օրակարգից Դուրս Են

14-11-2025 | 13:48

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Աշխարհի Առաջին Քրիստոնյա Երկիրը Բախվել Է Հալածանքների Ճգնաժամին․ Greatbritain News-Ը` Սամվել Կարապետյանի Ազատազրկման Ու Եկեղեցու Դեմ Հшրձակումների Մասին

14-11-2025 | 13:42

Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հшրձակումների մասին
Կիևի Ռեժիմի Անկումն Անխուսափելի Է. Մեդվեդև

14-11-2025 | 13:41

Կիևի ռեժիմի անկումն անխուսափելի է. Մեդվեդև
Ամն-Ը Դադարեցրել Է Մեկ Ցենտանոց Մետաղադրամների Հատումը. Դրանք Թողարկվել Են Ավելի Քան 200 Տարի

13-11-2025 | 16:12

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

Նմանատիպ լուրեր