
08-02-2025 | 17:15
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական La Tribune Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով, որ դրա դադարեցումը կնշանակի հրաժարում միջազգային կարգից, խաղաղությունից և անվտանգությունից։
Ըստ Մակրոնի, Ֆրանսիան ճիշտ է վարվում՝ բաց թողնելով Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը, հակառակ դեպքում այն կհրաժարվի միջազգային կարգից, ինչպես նաև խաղաղությունից ու անվտանգությունից։
Ընդ որում, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ միևնույն ժամանակ անհրաժեշտ է առաջ տանել Ռուսաստանի նկատմամբ «ռազմավարական անորոշության քաղաքականությունը»։