07-10-2024 | 13:51
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի խիզախությունը՝ Հռոմի ստատուտին միանալու համար: Մակրոնի խոսքը X սոցկայքի միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին:
«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին», - ասել է Մակրոնը:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Պատճառն այն է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն։