19-01-2026 | 15:19
Առանց Ուկրաինայի, անհնար է բանակցել պատերազմի ավարտի մասին. ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Էլ Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անսպասելի էին. «Մեզ համար դա անակնկալ էր, և կարծում եմ՝ շատերի համար: Հանդիպման մասին տեղեկացանք մամուլից»։
Զելենսկին նաև ընդգծել է, որ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի արդար պայմաններով։
Զելենսկին չեղարկել է իր այցը Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ֆոնին։
Այցը հետաձգվել է մինչև մարտի 10-ը:
www.azg.am