06-12-2025 | 18:33
Մանվել Գրիգորյանի դստեր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով։
«Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը»,- հայտնեցին կոմիտեից:
Նշենք, որ հոդվածներն առնչվում են պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն և ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելուն։
www.news.am