CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ668

Մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացվում էին Ադրբեջանում. Շահրամանյան

Մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացվում էին Ադրբեջանում. Շահրամանյան

«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի վրա»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ինչ վերաբերում է պատերազմում պարտության մեղավորների մասին հարցին, Շահրամանյանն ասաց՝ Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, գործել է ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի զեկույց, ու համապատասխան եզրակացություններ կարվեն։

«Հանձնաժողովի եզրակացությունն էլ կլինի հիմք, և ոչ միայն դա, մենք ունենք մեր կարծիքը, բայց  կան քրեական գործեր, որոնց մասին հայտարարվել է»,-ասաց Արցախի նախագահը։

Հայտնի է,որ իշխանությունները փորձում են Արցախի վերջնական հանձնումը «գցել Շահրամանյանի գրպանը»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե իրեն ընդդիմությունն է բերել իշխանության և որ հենց նա է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, Շահրամանյանն ասաց, որ շատ բան է խոսվում, մնում է այդ խոսքերը հիմնավորել:

Հարցին, որ Շահրամանյանին դարձնում են քավության նոխազ՝ Արխախի նախագահը պատասխանեց. «2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունները այն ժամանակ, երբ գրեթե Արցախից բոլորը հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»:

Շահրամանյանն ընդգծեց՝ ստանձնել է այդ պարտավորությունը, հասկանալով իրավիճակի բարդությունը՝ չխուսափելով այն պատասխանատավությունից, որով պետք էր այդ ժամանակ վերցներ պետական պաշտոնը:

«Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը և ասացի՝ որոշումները կայացրել ենք ստեղծված իրավիճակից ելնելով:

Ոչ ոք չէր կարող կանխատեսել ելքն ինչպիսին է լինելու: Մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը: Մենք բանակցում էինք նաև ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ Արցախի և Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերբերյալ, բայց Ադրբեջանի կողմից համապատասխան երաշխքիներ չենք ստացել, որ ժողովուդրը կարող է ապահով ապրել»,- շեշտեց նա:

Ինչպես հաջողվեց Սամվել Շահրամանյանին անցյալ տարի այս օրերին ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, իսկ ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին՝ ոչ։

«Չեմ կարող մեկնաբանել որոշումները, որ կայացվում էին Ադրբեջանում։ Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացվում էին Ադրբեջանում, չգիտեմ՝ ինչու իմ պահով ննման որոշում չի կայացվել»,- ասաց Շահրամանյանը։

Տեղեկատվությունը՝ www.azg.am

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր