14-10-2024 | 14:26
«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ծրագրում է դատի տալ BBC հեռուստաալիքին՝ բրիտանական քարոզչության մեջ իր մասին կեղծ հրապարակումների պատճառով։ Այս մասին նա գրել է Telegram-ի ալիքում։
«Բրիտանական քարոզչությունն իր ողջ փառքով… Իհարկե, ես երբեք նման բան չեմ ասել։ Իսկ ես դատի կտամ… BBC-ին…»,- գրել է Սիմոնյանը։
Բացի այդ RT-ի գլխավոր խմբագիրը մեջբերել է BBC-ի տարածած այն տեքստը, որում բրիտանացի լրագրողները գրում են, թե Սիմոնյանն, իբր, պարբերաբար կոչ է անում բռնության ենթարկել Ռուսաստանի Դաշնության թշնամիներին: