
25-04-2025 | 14:37
Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ․
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը շնորհավորում է՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Թատրոնի օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչներին, հայ թատրոնի իրական նվիրյալներին։ Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը։