07-10-2024 | 13:51
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում։
Տեղեկագրի համաձայն՝ տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։