CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ66

Մատենադարանում պահվող առեղծվածային վերապրումի պատմությամբ Օխուի Ավետարանը

Մատենադարանում պահվող առեղծվածային վերապրումի պատմությամբ Օխուի Ավետարանը

Մատենադարանում պահվող առեղծվածային վերապրումի պատմությամբ, ճոխ մանրանկարչական հարդարանք ունեցող ձեռագրերից է Օխուի Ավետարանը։
 
Այն հայկական մանրանկարչության դեռևս չբացահայտված կարևոր նմուշներից է, որն իր հարուստ պատկերաշարով ներկայացնում է գեղարվեստական մեծ արժեք։ Ավետարանի ուշագրավ առանձնահատկություններից են էջով մեկ արված 30-ից ավելի մանրանկարները։ Ձեռագրի հարուստ տերունական շարքը ներառում է և՛ կանոնական ավետարանական, և՛ հիմնական նկարաշարից դուրս տեսարաններ, ինչպես նաև, չորս ավետարանիչների պատկեր, չորս անվանաթերթ, բազմաթիվ գունավոր և անգույն լուսանցազարդեր։
 
Պահպանված հիշատակարանները, որոնք գրվել են հետագայում, տեղեկություններ չեն հաղորդում ոչ ստեղծման վայրի, ոչ գրչի, ոչ էլ ծաղկողի մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ավետարանն առավել սերտ առնչություն ունի 16-17դդ. մեծանուն մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ և, հավանաբար, որոշ մանրանկարներ նրա վրձնին են պատկանում։
 
Օխուի Ավետարանի շուրջ մշտապես հրաշապատում զրույցներ են պտտվել, համբավը տարածված էր ոչ միայ հայերի, այլ նաև հավատացյալ քրդերի շրջանում։ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Օխու գյուղի պատվին անվանակոչված Ավետարանը պահվում էր Մուրադենց գերդաստանում։ 1895թ.-ի հայոց կոտորածի ժամանակ մատյանը հայտնվում է Մավալի անունով մի քրդի ձեռքում, սակայն վերադարձվում է տիրոջը՝ երկնային պատժից խուսափելու համար։

Մեծ եղեռնի տարիներին Մավալին մեկ անգամ ևս տեր է դառնում այս մասունքին, սակայն նորից վերադարձնում է, երբ տեղեկանում է, որ Մուրադենց գերդաստանի Մելքոն զավակը բնակություն է հաստատել Հալեպում։ Նվիրական ձեռագիրը Մելքոնը կտակում է որդուն՝ Մանուկ Մարգարյանին, ով և 1983թ-ին, զառամյալ տարիքում, ԱՄՆ-ից սրբազնագույն մասունքը բերում է Երևան և ի պահ տալիս Մաշտոցյան Մատենադրանին։
 
Արյան ու կրակի միջով անցած հուշարձանը որոշ չափով վնասված է, ներքևի լուսանցքային հատվածը մի քիչ այրված է, որից նրա պատմական արժեքն էլ ավելի է մեծանում։

  • Լրահոս
  • Close
Ի՞Նչ Կարելի Է Հակադրել Ալգորիթմին

07-09-2024 | 18:30

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին
Մահացել Է Էդվարդ Բալասանյանը

07-09-2024 | 17:44

Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Հայաստանը Հետ Է Կանչել Պուտինի «Ձերբակալման» Մասին Ստորագրությունը

07-09-2024 | 15:05

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը
Մարգարիտա Սիմոնյանը Դատի Կտա Bbc-Ին

07-09-2024 | 13:42

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին
Հայ Առաքելական Եկեղեցին Այսօր Նշում Է Նիկիայի Սուրբ Ժողովի 318 Հայրապետների Հիշատակության Օրը

07-09-2024 | 10:56

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Իրանը Ռդ-Ին Զգուշացնում Է «Զանգեզուրի Միջանցքի» Հարցում Ադրբեջանի Կողքին Չկանգնել. Ինչ Է Դա Նշանակում. The Guardian

07-09-2024 | 10:54

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Թուրքիայի Ընդդիմադիր Կուսակցությունը Հիշատակել Է Հայերի Նկատմամբ Կատարված Վայրագությունները

07-09-2024 | 08:27

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները
Ցեղասպանագետների Միջազգային Ընկերակցությունն Արցախի Հանրապետության Վերաբերյալ Բանաձև Է Ընդունել

07-09-2024 | 08:21

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն Արցախի Հանրապետության վերաբերյալ բանաձև է ընդունել
Շուշիի «Վարանդա» Մանկապատանեկան Երգչախումբն Այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

06-09-2024 | 20:40

Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պուտինն Ու Զելենսկին Պետք Է Հանդիպեն. Օրբան

06-09-2024 | 19:00

Պուտինն ու Զելենսկին պետք է հանդիպեն. Օրբան
«Այն, Ինչ Տեղի Ունեցավ Այս Տարվա Հունվարին Եխխվ-Ում, Հատեց Կարմիր Գիծը. Ալիև

06-09-2024 | 18:40

«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատեց կարմիր գիծը. Ալիև
Բրիկս-Ի Գագաթաժողովին Հայաստանը Կմասնակցի Նիկոլ Փաշինյանի Մակարդակով

06-09-2024 | 15:15

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով
Նուրբ Օրգանական Քիմիայի Ինստիտուտի Գիտնականները Կրկին Բողոքում Են, Կարճ Ժամանակով Փակվեց Ազատության Պողոտան

06-09-2024 | 14:20

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները կրկին բողոքում են, կարճ ժամանակով փակվեց Ազատության պողոտան
Ամն Պաշտպանական Հետախուզական Գործակալության Կենտրոնի Ղեկավարը Ժամանել Է Բաքու

06-09-2024 | 14:16

ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության կենտրոնի ղեկավարը ժամանել է Բաքու
Առանձին Շրջաններում Սպասվում Է Կարճատև Անձրև Եւ Ամպրոպ․ Առաջիկա Օրերի Եղանակի Կանխատեսումը

06-09-2024 | 14:02

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Նմանատիպ լուրեր

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Լուրեր

Calendar07-09-2024

Մահացել է Էդվարդ Բալասանյանը

Լուրեր

Calendar07-09-2024

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը

Լուրեր

Calendar07-09-2024

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին

Լուրեր

Calendar07-09-2024

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը

Լուրեր

Calendar07-09-2024

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian

Լուրեր

Calendar07-09-2024

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները

Լուրեր

Calendar07-09-2024

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն Արցախի Հանրապետության վերաբերյալ բանաձև է ընդունել

Լուրեր

Calendar07-09-2024