16-12-2025 | 15:27
Մայր Աթոռի տարածքում ոստիկանական ուժեր են հավաքվել։ Կադրերում երևում է, որ սևբերետավորներ են ժամանել Մայր Աթոռի տարածք։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանությունը հասարակական կարգն է ապահովում։
Նշենք, որ վաղ առավոտից Մայր Աթոռում ժողովներ են։ Նախ՝ միաբանների ժողով էր, այժմ՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն է ընթանում։ Օրակարգում քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների հարցը։
www.pastinfo.am