08-10-2024 | 13:49
Ամերիկյան զինուժը ևս մեկ հարված է հասցրել Եմենի տարածքին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների վեց հականավային հրթիռները. հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Ըստ ԱՄՆ բանակի՝ թևավոր հրթիռները հայտնաբերվել են հուսիների կողմից վերահսկվող տարածքում: Ամերիկացիները համոզվել են, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի և առևտրային նավերի համար ու ոչնչացրել են:
Ամերիկացիներն օրվա ընթացքում ևս մեկ հարված են հասցրել հուսիներին: Թիրախների և հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: