
21-09-2023 | 18:28
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 11-ին գումարել է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 47 հարց:
Մասնավորապես, օրակարգում են հետեւյալ հարցերը.
— Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկություն,
— «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
— «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
— Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
— «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
— «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, եւ այլ հարցեր: