CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ62

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի և վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը» հաստատելու մասին N 1445-Ա/2 հրամանի:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունն ընտրելու  համար կից ներկայացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ https://tinyurl.com/yc6atvd7:    

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում հայտերն ընդունվում են օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 18:00-ն:   

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:  

Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ

այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի  պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջի,

7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք ըստ առարկաների հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/. նույն արդյունքն ուղարկված է նաև ուսուցչի անձնական էլ. փոստի հասցեին:

Հարկ է հիշեցնել, որ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ուսուցչի նախընտրած  վերապատրաստող կազմակերպություն /բուհ/, որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև յուրաքանչյուր բուհի պաշտոնական կայքում:              

Ստորև՝ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում  կապ հաստատելու նպատակով:

«Երևանի պետական համալսարանի» Իջևանի մասնաճյուղ /հեռ.՝  094 104 107/

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 010 59 70 29 կամ 010 59 70 69/

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 077 230277/

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամ  /հեռ.՝ 093-17-14-14/

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան /հեռ.՝ 010 522020 (269)/

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ հեռ՝ /հեռ.՝ 094 92 39 09/

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ /հեռ.՝ 010-55-43-23/:

  • Լրահոս
  • Close
Հարավային Կովկասը Կենսական Նշանակություն Ունի Ռուսաստանի Համար. Հհ-Ում Ռդ Դեսպանության Խորհրդական-Դեսպանորդ

14-10-2024 | 14:26

Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ
Իսրայելը Հարվածներ Է Հասցրել Գազայի Հատվածի Հիվանդանոցին Ու Դպրոցին. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

14-10-2024 | 12:32

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հիվանդանոցին ու դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
Դեպի Նախիջևան Տրանսպորտային Միջանցքը Կարող Է Անցնել Ինչպես Իրանի, Այնպես Էլ Հայաստանի Տարածքով. Թուրք Նախարար

14-10-2024 | 12:29

Դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով. թուրք նախարար
Թուրքիան Արշավ Է Սկսում Իրանի Դեմ

14-10-2024 | 12:28

Թուրքիան արշավ է սկսում Իրանի դեմ
Հնագետները Հայտնաբերել Են Հայաստանի Ամենահին Եկեղեցին

13-10-2024 | 20:01

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանը Միացել Է Լիբանանում Մակ-Ի Ժամանակավոր Ուժերի Վրա Հարձակումները Դատապարտող Երկրների Համատեղ Հայտարարությանը

13-10-2024 | 14:08

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
Իսրայելի Հարվածները Լիբանանին Շարունակվում Են. Եւս 15 Մարդ Է Զոհվել

13-10-2024 | 14:05

Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվում են. ևս 15 մարդ է զոհվել
Այսօր Երևանի Տոնն Է

13-10-2024 | 11:38

Այսօր Երևանի տոնն է
Թրամփը Մտահոգված Է, Որ Երրորդ Համաշխարհային Պատերազմը Կարող Է Սկսվել Առաջիկա Ամիսներին

13-10-2024 | 11:36

Թրամփը մտահոգված է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա ամիսներին
«Խաղաղության Խաչմերուկ»՝ Խխ Ցնդաբանությունը, Ստեղծված Իրավիճակում Չի Սպասարկելու Հայկական Շահեր

12-10-2024 | 21:28

«Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր
Ուկրաինայի Իշխանությունները Կարող Են Հրաժարվել Կորցրած Տարածքները Վերադարձնելու Իրենց Դիրքորոշումից

12-10-2024 | 21:25

Ուկրաինայի իշխանությունները կարող են հրաժարվել կորցրած տարածքները վերադարձնելու իրենց դիրքորոշումից
Հայկական Կողմի Հայտարարությունները Ռազմագերիների Վերադարձի Մասին Ծիծաղելի Են. Հաջիզադե

12-10-2024 | 17:23

Հայկական կողմի հայտարարությունները ռազմագերիների վերադարձի մասին ծիծաղելի են. Հաջիզադե
Հհ Վարչապետի Զեկույցը՝ «Խաղաղության Խաչմերուկ. Միավորելով Անվտանգությունն Ու Ժողովրդավարությունը» Խորագրով Համաժողովի Շրջանակում

12-10-2024 | 16:10

ՀՀ վարչապետի զեկույցը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում
Հայաստան-Եմ Հարաբերությունները Տարբեր Ուղղություններով Զարգացնելու Ջանքերն Արդյունքներ Են Տալիս. Վասիլիս Մարագոս

12-10-2024 | 15:59

Հայաստան-ԵՄ հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերն արդյունքներ են տալիս. Վասիլիս Մարագոս
Նիդեռլանդները Կոչ Է Անում Ազատել Հայ Գերիներին

12-10-2024 | 12:23

Նիդեռլանդները կոչ է անում ազատել հայ գերիներին

Նմանատիպ լուրեր