
11-07-2025 | 15:46
Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց մեկնարկեց «ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» երթը։ Մաշտոցի պողոտան միակողմանի փակ է։ Երթի առեւից քայլում են Կարապետյան ընտանիքի անդամները։
Մինչ այդ տեղի ունեցած հավաքում ելույթ ունեցան «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, հոգեւորականներ։
Հավաքին մասնակցում են մեծ թվով հոգեւորականներ, այդ թվում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այստեղ են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ղեկավարներ ու անդամներ։
Նշենք, որ երթը կանցնի Մաշտոցի պողոտայով և կհասնի Նալբանդյան փողոց, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարանը։
www.news.am