CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ448

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը. մունքն ազատ է. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը. մունքն ազատ է. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը:

Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների միության 9 անդամի՝ Մարտուն Իսրայելյանի, Էդուարդ Հայրապետյանի, Արթուր Միտինյանի, Տիգրան Համբարյանի, Նաիրա Դիվանյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Գարսոյանի, Գայանե Կեսոյանի, Զոհրապ Փարեմուզյանի կամերային ստեղծագործությունները, որոնցից մեծ մասը երաժշտասեր հանրությանը կներկայացվի առաջին անգամ:

Համերգաշարի երկրորդ համերգը կկայանա հունիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. այն նվիրվում է  ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 95-ամյակին: Կհնչեն Մարտին Ուլիխանյանի, Արսեն Հարությունի, Իրինա Խաչատրյանի, Աշոտ Ղազարյանի, Ժիրայր Շահրիմանյանի և Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան):

Համերգաշարի երրորդ համերգը նվիրված կլինի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանի հիշատակին: Հունիսի 17-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում երկու բաժնից բաղկացած համերգի առաջին բաժնում կհնչեն Աշոտ Զոհրաբյանի, իսկ երկրորդ բաժնում՝ նրա ստեղծագործական դասարանում ուսանած կոմպոզիտորների՝ Դավիթ Բալասանյանի, Վահրամ Սարգսյանի, Աննա Հակոբջանյանի, Հովիկ Սարդարյանի, Գոռ Իսպիրյանի ստեղծագործությունները: Կհնչեն նաև կոմպոզիտորին նվիրված ստեղծագործություններ, որոնք հեղինակել են Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Ավանեսովը:

Համերգների սկիզբը ժամը 19:00-ին է: Մուտքն ազատ է:

Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ կեսին:

  • Լրահոս
  • Close
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ֆրանսիայի Լիլա Քաղաքում Կայացել Է Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցին Նվիրված Ոգեկոչման Պաշտոնական Արարողություն

23-04-2025 | 16:34

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն
Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Երկու Պալատների Անդամները Կառա Վարությանը Կոչ Են Արել Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

23-04-2025 | 16:32

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառա վարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ջահերով Երթն Այս Տարի Տպավորիչ Կլինի

23-04-2025 | 16:29

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԿԼԻՆԻ
Հռոմի Պապի Մարմինը Տեղափոխվել Է Սուրբ Պետրոսի Տաճար

23-04-2025 | 14:39

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար
Բյուրականի Աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի Աստղագիտական Ժառանգություն 2» Խորագրով Միջազգային Գիտաժողով Կանցկացնի

23-04-2025 | 12:32

Բյուրականի աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային գիտաժողով կանցկացնի
Հայաստանն, Ի Տարբերություն Ադրբեջանի, Հրետակոծության Ապացույցներ Է Ներկայացնում. Շվեդ Լրագրող

23-04-2025 | 12:25

Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հրետակոծության ապացույցներ է ներկայացնում. շվեդ լրագրող
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ

Նմանատիպ լուրեր