CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ128

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից։

«Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ: Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենը և ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում: Ուղղակի այս անգամ «գործի» աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով և հասել է AntiFake.am կայքի փաստացի փակմանը: Այո, սիրելիներս, «Ա1+» ալիքի փակման մասին մինչև օրս բոցաշունչ ելույթներ ունեցող բորենիների խմբի պարագլուխը երեկ փաստացի կասեցրել է AntiFake.am-ի գործունեությունը` առգրավելով ամբողջ տեխնիկան` ներառյալ բարձրախոսները, շտատիվները ու տեսախցիկները: Սա նիկոլական բորենիախմբի կողմից խոսքի և մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է, որն ապագայում, վստահաբար, ներառվելու է բորենիախմբի քրեական գործերի հատորյակներում:

Կարճ կուզեմ անդրադառնալ մեղադրանքի` կոնկրետ ինձ վերագրվող «հանցանքին». ես մեղադրվում եմ «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ: Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար: Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային «շան լակոտներ» անվանած և հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոքրոգությունը ու ՀՀ քննչական մարմինների` սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացման շարունակական ակտերով պատանդ լինելը: Ինչևէ, ալեն սիմոնյանի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական կերապարն այս դրվագով չի փոխվում, ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ: Բացի Վազգենին և ինձ կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց, բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ, այս պարագայում` մարտական եղբայրներ` լրագրող Դավիթ Ֆիդանյանին և իմ օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին: Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ` տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս բորենիների խմբակի կողմից ռեպրեսիների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ` նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անցնող երկու օրվա ընթացքում մեր թիմին և մեզ աջակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Թադևոսյանին, որն իր միջոցներով գնել է AntiFake.am-ի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Մեր մյուս հովանավորներին`  անչափ զգացված եմ ձեր բոլորի աջակցության և պատրաստակամության համար և վստահ եմ` հիմա էլ ավելի մեծ եռանդով եք աջակցելու/հովանավորելու մեր թիմին:

Մեր և մեր ընտանիքների մասին. վստահ եմ` կասկած չունեք, որ մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք: Մեր ընտանիքները ևս սրանից չեն վախենում կամ կոտրվում: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մերոնք ամենապինդն են կանգնած մեր կողքին` ծնողներից, կանանցից մինչև մանկահասակ երեխաներ: Բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ենթարկվում այս զրկանքներին ու ապագայում պատմությունը տալու է թե՛ մեր և մեր ընտանիքների, թե՛ մեզ ռեպրեսիաների ենթարկող բորենիների խմբակի, քննիչ-դատախազ-դատավորների գնահատականը: Համենայն դեպս, ես գիտեմ, որ միշտ իմ երեխաների աչքերին բարձր գլխով եմ նայելու: Չգիտեմ` օրինակ, այս օրերի մասին իրենց երեխաներին ինչ են պատմելու այս քրեաքաղաքական աբսուրդի տակ ստորագրածները, բայց վստահ գիտեմ, թե ես ինչ եմ պատմելու երեխաներիս: Պինդ մնացեք ու շարունակեք կռիվ տալ այս բորենիների խմբակի հայրենավաճառության և դավաճանական գործողությունների դեմ, մեր սերունդները չպետք է կորցնեն իրենց հայրենիքը:

Հ.Գ. Տեղեկացա, որ ArmComedy-ի կիրակնօրյա եթերը դեռևս պաշտոնապես չի չեղարկվել: Հիշեցնեմ, որ կիրակի օրը ArmComedy-ի տղաների հյուրը ալեն սիմոնյանն է, որի սուտ մատնագրի հիմքով ձերբակալվել են AntiFake.am-ի լրագրողները, երկու ամսով կալանավորվել ենք մենք, և փակվել է AntiFake.am-ը: Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում: Հուսով եմ` մեր գործընկերները հաշվի կառնեն այս ակնառու իրողությունները և իրենց եթերը չեն կեղտոտի մարդկանց հայհոյող և դրա պատասխանը ստանալուց հետո բռնել տվող և մեդիա փակող սրիկային եթեր տրամադրելով»։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր