09-09-2024 | 09:34
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:
Նա ասել է, որ Ադրբեջանը երբևէ տարածքային պահանջ չի ունեցել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Հենց Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին։
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ», - ասել է Ալիևը։