CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ262

Մենք չենք մերժել ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը. Մեսրոպ Մեսրոպյանի պատասխանը Ղազինյանին

Մենք չենք մերժել ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը. Մեսրոպ Մեսրոպյանի պատասխանը Ղազինյանին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատելու արբիտրաժային վեճի արդյունքում ընդունված որոշման ակտի ապահովման կիրառելիությունը. օտարերկրյա արբիտրաժներում որոշումները ճանաչվում են, և կիրառելիության հարցը որոշվում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ զարգացումներին։

«Եթե ավելի պարզ ասեմ, այդ որոշման ակտը դեռ որևէ կերպ չի կարող տարածվել ինձ վերաբերելի գործողությունների առումով այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այն չի ճանաչվել և կիրառման մեխանիզմները դեռ հստակեցված չեն»,-ասաց նա։

Անդրադառնալով փաստին, որ ինքը միանձնյա է որոշել ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել, ոչ թե ՀԾԿՀ հանձնաժողովը, նա պատասխանեց՝ նոր օրենքի փոփոխությամբ իրենն տրված այդ բացառիկ լիազորությունը չի խախտում կոլեգիալության սկզբունքը։

«Այդ օրենքների փոփոխությամբ ես իրավունք եմ ստացել միանձնյա որոշում կայացնելու՝ վարույթ հարուցելու և կառավարիչ նշանակելու վերաբերյալ։ Բայց վարույթի արդյունքները ամփոփելու մասով այն պետք է լինի կոլեգիալ, և վարույթի արդյունքները պետք է որոշվի արդեն հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովի բոլոր անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ»,- ասաց Մեսրոպյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև ՀԷՑ-ի նախկին տնօրենը Դավիթ Ղազինյանի այն հայտարարությանը, որ երբեմն իրենց առաջարկած ներդրումային ծրագրերը մերժվել են, և այդպիսով հնարավորություն չի տրվել բարելավել մատուցվող ծառայությունները։

«Մենք չենք մերժել ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը այն իմաստով, որ կա հաստատված ներդրումային ծրագիր մինչև 2034 թվականը, և անկախ նրանից՝ ամեն տարի վերանայվող ներդրումային ծրագիրը մենք ընդունում ենք, թե չենք ընդունում՝ որպես հանձնաժողով, այդ՝ արդեն հաստատված ծրագրով իրենք իրենց տարեկան ներդրումային ծրագիրը կարող են իրականացնել։

Պարզապես իրենք այդ տարի առաջարկում էին ավելի մեծ ծավալով ներդրումներ անել ստեղծված տեխնիկական իրավիճակն ավելի լավացնելու նպատակով, բայց դա իր հերթին բերում էր նոր որակական ցուցանիշների վատթարացման, որը հանձնաժողովի համար անընդունելի էր։ Նախորդ տարիներին չանելով համապատասխան քանակի անհրաժեշտ ներդրումներ՝ հետևաբար տվյալ ֆինանսներին համապատասխան այդքան անգամ պլանային անջատումներ չանելով, ՀԷՑ-ը հնարավորություն էր ստացել այդ չանելու արդյունքում ապահովել որակի ցուցանիշներ։ Որակի ցուցանիշներ ասելով այս դեպքում հասկանում ենք անջատումների քանակ, անջատումների տևողություն, և ահա վերջում արդեն այս տարվա համար առաջարկում էին, որ անենք այսքան դրամով ավել ներդրումներ, բայց այդ պլանային անջատումները բերեք, մի կիրառեք, որպես որակի ցուցանիշի վրա ազդող գործոն, ինչի հետ մենք մեր համաձայնությունը բնականաբար չէինք կարող տալ»։

www.azg.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր