CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ178

Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայր Աթոռից ուղերձով հանդես եկավ։ Դիմելով հավատավոր ժողովրդին՝ նա ընդգծեց՝ Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանն՝ ամեն մի հայի։

«Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։

Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինը, տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել մեր ժողովրդի կյանքում, մասնատել մեր ժողողովրդին,  տկարացրել ու թուլացրել մեր պետությունը»,- նշեց Հայոց Հայրապետը։

Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում, խոսքը շարունակեց Գարեգին Երկրորդը՝ ընդգծելով՝ այս պայմաններում անհրաժեշտ է միասնական լինել.

«Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմանենրում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի դեմ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր՝ ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության և մեր երկրի շինության համար»։

Հայրապետական գնահատանք բերելով եկեղեցու կողքին կանգնած հայորդիներին, նրանց, ովքեր  եկեղեցու դեմ արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռին, ինչպես նաև այն հոգևորականներին, որոնք հաստատուն կանգնած են՝ ի պաշտպանություն կանոնական իրավունքի, Ամենայն Հայոց կաթողիկոսն  անդրադարձավ նաև ազատազրկված Սրբազան հայրերին՝ նշելով.

«Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինի ազատազրկված մեր հոգևորականները, ազգային բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն  ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք,  մեկ եկեղեցի և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ եկեղեցու շուրջ, պահպանենք մեր միաբանությունը»։

Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով,   ոչ թե առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակակակոնանական քայլերով, խոսքը շարունակեց Հայոց Հայրապետը՝ ուղերձ հղելով նաև կանոնական ընթացքից շեղված եկեղեցականներին.

 «Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր սրբազան հայրերին՝ վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր սուրբ եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»։

Բարեպաշտ ժողովրդին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց այս զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, չտրվել սադրանքների.

«Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ՝ արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։

Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող հույսով, հավատով ու սիրով»։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր