14-10-2024 | 14:26
Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը, հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռամաթ-Դավիդ ավիաբազայում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս։ Մենք ուժեր, ռեսուրսներ և էներգիա ենք տեղափոխում հյուսիս: Կարծում եմ, որ մենք այս պատերազմի նոր փուլի սկզբում ենք և պետք է հարմարվենք»:
Գալանտը ընդգծել է, որ հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողությունների նպատակը «պարզ և հստակ է՝ հյուսիսային բնակավայրերի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ»։