CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ345

«Մեր աչքերի առաջ ձեւավորվում է նոր Մերձավոր Արեւելք, եւ այդ նոր Մերձավոր Արեւելքում Իրանի դերը թուլացած կլինի»

«Մեր աչքերի առաջ ձեւավորվում է նոր Մերձավոր Արեւելք, եւ այդ նոր Մերձավոր Արեւելքում Իրանի դերը թուլացած կլինի»

«Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արեւելքի առաջացման գործընթացում սկզբունքային տեղաշարժի։ Այդ գործընթացը Սիրիայից էր սկսվել, մեր աչքերի առաջ ձեւավորվում է նոր Մերձավոր Արեւելք։ Եվ այդ նոր Մերձավոր Արեւելքում Իրանի դերը թուլացած կլինի։ Սա նոր իրադրություն կստեղծի մեր տարածաշրջանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։

Հարցին, որ Սյունիքի հարցով Իրանը վճռորոշ դիրքորոշում է հայտնել, այս գործոնը եւս հետ է պահել Հայաստանի թշնամիներին՝ Սյունիքում ուժով միջանցք բացելու ծրագրից, ի՞նչ սպասել այս իրավիճակում, Սաֆրաստյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ մենք մինչեւ հիմա գերագնահատել ենք Իրանի որոշիչ դերը Սյունիքի հարցում։ Չեմ կարծում, որ Իրանը որոշիչ դեր է ունեցել։ Այստեղ ուրիշ հանգամանքներ են որոշիչ դեր ունեցել, մասնավորապես, Ռուսաստանն է դեռեւս մեր տարածաշրջանում իրական ուժը։ Վերջիվերջո մեր տարածաշրջանում Իրանի ձեռքերը կապված են՝ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնով պայմանավորված։ Հիմա, երբ Իրանի դերը թուլանում է տարածաշրջանում, չեմ կարծում, որ դա շատ կփոխի իրադրությունը, որովհետեւ Սյունիքի անվտանգությունը կախված է Ռուսաստանից, այլ հանգամանքներից։ Կարծում եմ՝ Ադրբեջանը դա հաշվի կառնի։ Այս պահին իմ մոտեցումը հետեւյալն է, որ Ադրբեջանը դեռեւս չի գնա լայնածավալ գործողությունների։ Կսպասեն, որպեսզի տեսնեն, թե ինչպիսի զարգացումներ կլինեն մոտակա օրերին։ Շատ բան կախված է հենց մոտակա ժամերից, թե ինչ որոշումներ կընդունի Իրանի՝ ողջ մնացած ռազմական ղեկավարությունը»։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Իսրայելի հարվածների հետեւանքով Իրանի ռազմական ղեկավարության ավելի քան 20 պաշտոնյա սպանված է։ Իրանի ներսում Իսրայելն ունի հատուկ պատրաստված խմբեր, որոնք հատուկ զենքեր են կիրառել նրանց տների դեմ ու ոչնչացրել ռազմական ղեկավարներին։ «Այսինքն՝ հիմա Իրանի բարձրագույն ղեկավարության որոշումներից է կախված, թե ինչ ընթացք կունենա այս ամենը։ Նրանցից կենդանի մնացածները հիմա որոշում են՝ ինչ անեն։ Իսկ որոշման էությունը հետեւյալն է՝ Իրանն ունի բավականին լուրջ զենք, որը մինչեւ հիմա չի կիրառել։ Այդ զենքը՝ բալիստիկ հրթիռներ եւ այլն, կարող է հիմա կիրառել։ Եթե ինքը որոշի այդ զենքը կիրառել, ես համոզված եմ, Իսրայելի հարվածը կլինի էլ ավելի ուժեղ։ Եվ չի բացառվում, որ այս անգամ նաեւ ամերիկացիները հարված կհասցնեն Իրանին, մասնավորապես, Պարսից ծոցի ռազմածովային ուժերի միջոցով։ Եվ շատ կարեւոր է նաեւ հաշվի առնել Թրամփի վերջին հայտարարությունը, նա զգուշացրեց Իրանի ղեկավարությանը, որ նման որոշում չընդունեն։ Դա հատուկ է արված, որովհետեւ ամերիկացիներն էլ հավանաբար տվյալներ ունեն, որ այս ժամերին որոշվում է, թե Իրանի՝ կենդանի մնացած ռազմական ղեկավարությունն ինչ անի»,- ասաց նա։

Սաֆրաստյանի խոսքով՝ Իսրայելն արդեն հարվածների երկրորդ ալիքն է սկսել հունիսի 13-ին։ Մեծ հարված է հասցված Իրանին, եւ հիմա էլ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է որոշում կայացնի։ «Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանն էլ մոտակա ժամանակները կսպասի, կտեսնի, թե ինչ զարգացումներ կլինեն, հետո կորոշի՝ օգտվել իրադրությունից, թե չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։

www.aravot.am 

  • Լրահոս
  • Close
Ռուսաստանը Շարունակում Է Զարգացնել Համագործակցությունը Հայաստանի Հետ. Պեսկով

12-11-2025 | 15:41

Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Պեսկով
Հայ Առաքելական Եկեղեցին Ու Հհ Զու-Ն Ամենաբարձր Վարկանիշն Ունեն, Դժգոհ Են Կառավարությունից Եւ Աժ-Ից. Հարցում

12-11-2025 | 15:17

Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են Կառավարությունից և ԱԺ-ից. հարցում
Ես Կգնամ Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հհ Վարչապետ

12-11-2025 | 14:12

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ
Համայնքներում Մարդկանց Ասում Են, Թե Տեսախցիկներով Վերահսկելու Են Նրանց Ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի Առաջիկա Ընտրությունների Մասին

12-11-2025 | 14:08

Համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի առաջիկա ընտրությունների մասին
44-Օրյայի Հետ Կապված Մեկ Հստակ Բան Կարող Եմ Ասել՝ Հանրության Շրջանում Զու-Ի, Պն-Ի Երկու Դիրքորոշման Հետ Կապված Շատ Խառը Պատեկարցումներ Կային. Տոնոյան

12-11-2025 | 13:33

44-օրյայի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել՝ հանրության շրջանում ԶՈւ-ի, ՊՆ-ի երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային. Տոնոյան
Թուրքական Ինքնաթիռի Կործանումը Կապված Է Գյումրու Ռուսական Ռազմաբազայի Հետ. Ադրբեջանցի Ռազմական Փորձագետ

12-11-2025 | 13:16

Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ
8 Հոգեւորական Կանչվել Է Քննչական Կոմիտե

12-11-2025 | 13:09

8 ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Միասնական Ժամերգություն Կկատարվի Արագածոտնի Թեմի Սուրբ Աստվածածին Վանքում

12-11-2025 | 12:17

Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
«Ասել Եմ՝ Ինձ Համար Դա Ընդունելի Չէ». Նիկոլ Փաշինյանը Մանրամասներ Պատմեց Կարեն Կարապետյանի Հետ Բանտում Հանդիպումից

12-11-2025 | 12:15

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից
Ալիևն Ուղիղ Ասել Է, Որ Նախապատրաստվել Է Պատերազմին, Մերժել Է Խաղաղ Կարգավորման Առաջարկները, Իմաստը Ո՞Րն Է Հհ-Ի Վրա Քաշել Պատասխանատվության Վերմակը՝ Դրանով Իսկ Մաքրելով Ադրբեջանին․ Ադրբեջանագետ

12-11-2025 | 12:03

Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ
Գյումրիի Ավագանու Նիստը Չկայացավ. Քվորում Չկար

11-11-2025 | 15:43

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ. Քվորում չկար
Եվրոպայում Ստեղծվում Է Նոր Հետախուզական Ստորաբաժանում` Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի Ղեկավարությամբ.

11-11-2025 | 14:09

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ.
Մանվել Գրիգորյանի Դատավոր Դստերը Մեղադրանք Է Առաջադրվել Երկու Հոդվածով

11-11-2025 | 14:06

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Արցախը Թուրքին Հանձնած Մարդկանց Հետ Ճանապարհ Չեմ Գնում. Իմ Տուն-Տեղը, Գանձասարն Եմ Թողել, Եկել, Դրանց Հետ Ի՞Նչ Խոսեմ. Հայր Սահակը Վստահեցնում Է՝ Ալեն Սիմոնյանին Պատահական Է Հանդիպել Տաթևի Վանքում

11-11-2025 | 13:57

Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
Թրամփը Սպшռնում Է Bbc-Ին 1 Միլիարդ Դոլարի Փոխհատուցմամբ՝ Իր Ելույթի Խմբագրման Համար

11-11-2025 | 13:54

Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ՝ իր ելույթի խմբագրման համար

Նմանատիպ լուրեր