CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ231

Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո

Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար։

1. Աննախադեպ համախմբում եկեղեցու շուրջ. հարձակման չդադարող պրոցեսի արդյունքում և հատկապես հունիսի 27-ի Մայր Աթոռի վրա ուժայինների գրոհից հետո տեղի է ունեցել ժողովրդի և եկեղեցու մեր նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող համախմբում։

2. Իրավական քայլեր.Սահմանադրության 6-րդ հոդվածըսահմանում է, որ Պետական և տեղականինքնակառավարման մարմիններն ուպաշտոնատար անձինք իրավասու ենկատարելու միայն այնպիսիգործողություններ, որոնց համարլիազորված են Սահմանադրությամբկամ օրենքներով: Եկեղեցու դեմ«արշավանքը» նրանցլիազորություններից դուրս է ևհակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դեմձևակերպումների, պարտադրանքի ևհրահանգների թեմայով անպայմանպետք է դիմել Սահմանադրականդատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդկետ՝սահմանադրական մարմիններիմիջև նրանց սահմանադրականլիազորությունների առնչությամբառաջացող վեճերը լուծելու հիմքով: Դակարող են անել ընդդիմադիրպատգամավորները։ Նա, որպեսվարչապետ, չունի լիազորություն՝ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազաններիպաշտոնանկություն պարտադրելու ևայլն։ Որպես անհատ՝ գուցե, բայց այդդեպքում նախ պետք է ինքըհրաժարական տա, ու որպես անհատպահանջի։

3. Շատ կարևոր է՝ ճիշտ ֆիքսել հակամարտության կողմերին. Իշխանության նեղ խումբ և մնացյալ։ Մարդկանց փոքրիկ խումբը՝ ընդդեմ Ամենայն Հայոց Եկեղեցու։

4. «Ժողովրդի անունից» կեղծիք։ Ն. Փաշինյանը հրապարակային անհարիր բառապաշարով պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Այս ագրեսիվ պահանջը պաշտպանում է յուրայինների մի 10 հոգանոց նեղ խումբ։ Համարենք, թե կարող ենք հաշվել ընդհուպ մինչև 100 հոգի։ Ո՞ր ժողովրդի անունից են նրանք խոսում։ Չկա նման բան։ Կան նաև հանրային կարծիքի ճշտման մեթոդներ, օրինակ՝ սոցհարցումներ, որոնք վկայում են ՀՀ իշխանությունների կրիտիկական ցածր վարկանիշը, և միաժամանակ՝ եկեղեցու հանդեպ վստահության չափազանց մեծ ցուցանիշներ։ Եկեղեցու և Կաթողիկոսի «պաշտպանական խումբը» միլիոնավոր աշխարհասփյուռ հայերն են։ Իսկ կարո՞ղ է վարչապետը փորձի հանրաքվեի դնել իր պահանջը. չի անի։ Որովհետև արդյունքը նախապես գիտի։ Ի վերջո, խոսքը գնում է աշխարհասփյուռ հայության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Արձանագրում ենք, որ նա չի խոսում ժողովրդի անունից, չկա նման բան և չի էլ կարող լինել։

5. Վերջին շրջանում նկատվում է մեծացող մարդկային հոսքեր դեպի եկեղեցիներ՝ բոլոր սոցիալական շերտերից, բոլոր սերունդներից, և հատկապես՝ երիտասարդության։ Հոգևորականները պետք է սկսեն ուղիղ իրավիճակային երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Մենք ունենք փայլուն քահանայաց դաս, և նրանք ունենք կարևոր առաքելություն։

6. Հայաստանի բոլոր գործող եկեղեցիներին հարող տարածքները  կարող են վերածվել քաղաքացիների հավաքատեղիների. պարզապես զրուցելու, իրար տեսնելու, քննարկումների խաղաղ վայրերի։ Աշխատասենյակներում այլևս անելիք չկա։

7. Սա երկար պրոցես է, և երբ մարդիկ զարմանում են, թե ինչու մշակված չեն Մայր Աթոռի պաշտպանության մեխանիզմները, ապա պարզապես հիշեք, որ Մայր Աթոռն անկախության տարիներին երբեք պաշտպանության կարիք չի ունեցել սեփական իշխանություններից։ Ստիպված ենք լինելու կայացնելու իրավիճակային որոշումներ՝ իհարկե, նախապես սկզբունքային որոշումները կայացնելուն զուգահեռ։

www.168.am 

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր