04-12-2024 | 21:56
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը ծրագրում է ազատ արձակել 40 հազար բանտարկյալների՝ բանտերի կրիտիկական ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Lenta.ru-ն նշում է, որ համաներումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում։ Սեռական ոտնձգության, բռնության կամ ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների համար դատապարտված բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր կրել են իրենց պատժի կեսից պակասը, կարող են ազատ արձակվել։